![](/banners/BeFunky-design.jpg)
Սիոնիստական ռեժիմը ներկա է եղել Ղարաբաղյան պատերազմում՝ հակամարտող երկրներից մեկի կողքին. իրանցի գեներալ
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/2862125.thumb_.jpg)
Մենք մշտապես հետեւում ենք սիոնիստների տեղաշարժերին: Այս մասին ասել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քյումարս Հեյդարին, հաղորդում է Tasnim-ը:
Հեյդարին ասել է, որ Իրանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անօրինական սիոնիստական ռեժիմը ներկա է եղել հակամարտող երկրներից մեկում և մտադիր եղել փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը:
Գեներալն ասել է, որ հակամարտության ընթացքում իրականացվել են Իրանի կողմից առաջ քաշված երկու հիմնական պայմանները։ «Մենք հայտարարեցինք, որ թույլ չենք տա որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, և երկրորդ՝ սիոնիստական ռեժիմի տարրերը պետք է լքեն այդ տարածաշրջանը»։