Բաժիններ՝

Հայկական կինոն առանց կինոյի տան չի կարող լինել. նշվում է հայ կինոյի օրը

Հայաստանի կինոգործիչների միության ջանքերով ապրիլի 16-ը հռչակվել է որպես հայ կինոյի օր: Լրագրողների հետ հանդիպմանը կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց,որ հայկական կինոն առանց հայկական կինոյի տան չի կարող լինել:

Ներկայացնելով իր պաշտոնավարման վերջին հինգ ամիսների աշխատանքը,Խաչատրյանը ասաց, որ կինոյի տան 502 տեղանոց մեծ
«Կինոյի տան փոքր դահլիճում և կինոյի տան փոքր կինոսրահում ևս տեղադրվել է նոր էկրան և DLP պրոյեկտոր: Առաջիկայում նախատեսվում է նաև Կինոյի տան մեծ դահլիճի և նրան հարակից ճեմասրահների օդափոխության , ջեռուցման և հովացման համակարգերի անցկացումը»,-ասաց նա, հավելելով, որ մեծ դահլիճում «Ոսկե ծիրան»-ի ընթացքում մի քանի ֆիլմեր ևս ցուցադրվելու են:

Կինոգործիչների միության նախագահը ուրախությամբ փաստեց, որ 216 ժապավենային ֆիլմեր են ձեռք բերվել,որոնք հիմա տեսակավորման փուլ են անցնում:«Դրանց համար առանձնացվել է ֆոնդային հատված, որը հարմարեցված կլինի ֆիլմերի պահպանման համար»,-ասաց նա:

Հարություն Խաչատրյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետ առաջիկայում իրականացվելու են «Կինոն ուսուցիչ» և «Ժառանգություն» կրթական-մշակութային նախագծերը՝ նախատեսված 6-9-րդ դասարանների դպրոցականների համար:

Խոսելով առաջիկա ծրագրերից, Հարություն Խաչատրյանն առանձնացրեց. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին Ազնավուրի անվան հրապարակի «Աստղային պուրակում» բացվելու է Լաերտ Վաղարշյանի աստղը՝նվիրված հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին:

Անդրադառնալով խնդիրներին, կինոգործիչների միության նախագահն ընդգծեց պետության կողմից ֆինանսական աջակցության բացակայությունը: «Մենք մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի նրանք թույլտվություն տան կինոյի տան դիմացի հատվածը բարեկարգել և աստղերի պուրակ բացել»,-հավելեց նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս