
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.10C (1957թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.00C (1980թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.20C