
Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը:
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նոր խաղացանկն ունի հետևյալ տեսքը՝
Հունիսի 4 – Հայաստան – Իռլանդիա
Հունիսի 8 – Շոտլանդիա – Հայաստան
Հունիսի 11 – Ուկրաինա – Հայաստան
Հունիսի 14 – Հայաստան – Շոտլանդիա
Սեպտեմբերի 24 – Հայաստան – Ուկրաինա
Սեպտեմբերի 27 – Իռլանդիա – Հայաստան
Հանդիպումների անցկացման կոնկրետ վայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ: