Չինաստանն արձանագրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական օրական առավելագույնը
Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարկաման 29 411 դեպք, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 14-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
Վերջին օրը հայտնաբերված 3 020 վարակվածների մոտ հաստատվել են COVID-19-ի ախտանhշները (բարձր ջերմություն, հազ, տկարություն): Նրանցից 21-ը ժամանել է արտասահմանից, 2 999-ին հայտնաբերել են երկրում: Առավել մեծ թվով ախտահարվածներ են արձանագրվել Շանհայում (2 573) եւ Ցզիլինի հյուսիս արեւելյան նահանգում (325): Մնացած 26 391 հոգին հիվանդության անախտանիշ կրողներ են, նրանցից 73-ը ժամանել է արտասահմանից, 26 318 դեպք է արձանագրվել երկրի ներսում:
Առավել թվով անախտանիշ հիվանդներ են հայտնաբերվել Շանհայում (25 146), Ցզիլինի նահանգում (674) եւ Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանում (129): Պաշտոնապես համավարակի սկզբից Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 171,3 հազար հաստատված դեպք (ՉԺՀ-ի իշխանությունները վիճակագրության մեջ չեն ներառում անախտանիշ հիվանդների մասին տվյալները): Մահացու վախճանների թիվը կազմում է 4 638: Երկրում համաճարակային վիճակը մնում է բարդ: Անցած ամսին կորոնավիրուսով վարկման տեղային դեպքեր են հայտնաբերվել Չինաստանի 31 վարչա-տարածքային միավորներից (նահանգի, կենտրոնական ենթակայության քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով) 30-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: