
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Ապրիլի 8-ին ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Սպիտակի Քըրքորյան փողոցից բաժին բերման ենթարկեցին 33 և 40 տարեկան երկու տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի գրպաններից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող չորացված և մանրացված զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր մոտ 9 գրամ քաշով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից, մանրացրել ու չորացրել էր՝ որպես թմրամիջոց օգտագործելու համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։