8 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից
1. Ջենիֆեր Լոպես, «Անհավատարիմը»
Ջեյ Լոն շատ ֆիլմերում է խաղացել, բայց նա, այնուամենայնիվ, հրաժարվել է մի դերից, որը կարող էր փոխել նրա դերասանական կարիերան: Դա Կոնիի դերն էր «Անհավատարիմը» ֆիլմում: Չնայած հիմա Ջենիֆերը փոշմանել է իր այդ քայլի համար, խոստովանում է, որ այդ դերը կարծես հատուկ գրված լինի Դայան Լեյնի համար:
2. Բրեդ Փիթ, «Մատրիցա»
«Մատրիցայում» դժվար է պատկերացնել մեկ ուրիշին՝ Կիանու Ռիվզի փոխարեն: Սակայն Նեոյի դերը սկզբում առաջարկվել է Բրեդ Փիթին: Փիթն ասել է, որ հենց սկզբից հասկացել է, որ այդ դերն իր համար չէ:
3. Դենզել Վաշինգթոն, «Մայքլ Քլեյթոն»
Դերասանին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են, թե արդյոք կա՞ մի դեր, որից նա հրաժարվել է և հիմա ափսոսում է դրա համար: Վաշինգթոնը պատասխանել է, որ «Մայքլ Քլեյթոնը» եղել է լավագույն սցենարներից մեկը, որն ինքը կարդացել է: Սակայն ռեժիսորի անփորձ լինելը ստիպել է նրան կասկածել և հրաժարվել դերից:
4. Մայքլ Քիթոն, «Արջամկան օրը»
Մայքլ Քիթոնը հենց իր առաջին դերից հետո ձեռք բերեց մեծ դերասանի համբավ: Սակայն նա հրաժարվել է մի քանի հայտնի դերերից: Դրանցից մեկն «Արջամկան օրը» ֆիլմն է, որն այսօր համարվում է կուլտային: Դերասանն ափսոսում է հրաժարվելու համար, սակայն խոստովանում է, որ ինքը չէր կարող ավելի լավ խաղալ, քան Բիլ Մյուրեյը:
5. Էդի Մերֆի, «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին»
«Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմը հիթ էր 1980-ականներին: Պարզվում է, որ գլխավոր դերերից մեկն առաջարկել են Էդի Մերֆիին: Նա բացատրել է, որ ինքը նույնիսկ չի էլ քննարկել իր մասնակցությունը ֆիլմում, քանի որ վստահ է եղել, որ մարդկանց և անիմացիոն դերասանների միքսը լավ միտք չէ: Դերասանն ավելացրել է նաև, որ ամեն անգամ այդ ֆիլմը դիտելիս ինքն իրեն ապուշ է զգում, որ հրաժարվել է նկարահանվել:
6. Շոն Քոների, «Մատրիցա-վերալիցքավորում»
Հանրահայտ Ջեյմս Բոնդը կարող էր հայտնվել «Մատրիցա-վերալիցքավորում» ֆիլմում, բայց հրաժարվել է մեկ պատճառով. նա չի հասկացել սցենարը:
7. Հոլլի Բերրի, «Արագություն»
Հոլլի Բերրին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «Արագությունում» իրեն ավելի շուտ են դեր առաջարկել, քան Սանդրա Բուլոքին: Այդ ժամանակ սցենարը նրան համոզիչ չի թվացել, և նա հրաժարվել է:
8. Մեթ Դեյմոն, «Ավատար»
Մեթը խոստովանել է, որ հրաժարվելով նկարահանվել «Ավատարում», ինքը մի կլորիկ գումարից զրկվել է: Դերասանն ինքն իրեն այդ հրաժարման պատճառով համարում է աշխարհի ամենաանուղեղ բիզնեսմենը: Հրաժարման պատճառը եղել է այն, որ մինչ այդ Մեթն արդեն համաձայնել է նկարահանվել մեկ այլ ֆիլմում և որոշել է պահպանել էթիկան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը