Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում առաջատարը Մակրոնն է
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում, նախանական տվյալների համաձայն, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է՝ հավաքելով քվեների 27,41 տոկոսը քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո: Այդ մասին ապրիլի լույս 11-ի գիշեն իր կայքում հաղորդել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
Երկրորդ տեղում է «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը, որն ստանում է քվեների 24,03 տոկոսը: Երրորդ տեղում ընթացող՝ «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը հավաքում է քվեների 21,57 տոկոսը:
Չորրորդ դիրքն զբաղեցնում է «Ռեկոնկիստա» շարժման հիմնադիր Էրիկ Զեմուրը՝ 6,97 տոկոս արդյունքով: Մնացած թեկնածուները հավաքել են 5 տոկոսից պակաս՝ Հանրապետականներ կուսակցության թեկնածու, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը նախնական տվյալներով զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ քվեների 4,49 տոկոսով:
Ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, նախնական տվյալներով մասնակցությունը կազմել է շուրջ 75 տոկոս: Պետական բարձրագույն պաշտոնին հավակնել են 12 թեկնածուներ: Ընտրություններում կարող է հաղթել Մակրոնը, առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո հարցումների համաձայն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: