
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ կվարեն «Վոստոչնի» տիեզերակայանում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 12-ին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան, այնտեղ բանակցություններ կանցկացնեն, որոնց արդյունքում համատեղ մամուլի ասուլիս կտան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո (կայցելեն տիեզերակայան): Եվ երկկողմ հանդիպում կանցկացնեն»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, բանակցությունների արդյունքներով ղեկավարները լրագրողների առջև հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։