Մշակութային հանգիստ. ուր գնալ և ինչ անել
Աշխատանքային հանդիպումների և առօրյա հոգսերի արանքում մարդիկ հաճախ մոռանում են մշակութային կյանքի մասին: Այնինչ, մշակույթը կարող է հանգստացնել նյադերը, ազատել սթրեսից և դրական էներգիա հաղորդել ամբողջ աշխատանքային շաբաթվա համար: Ինչպես հանգստյան օրերը լցնել մշակութայն իրադարձություններով՝ ներկայացնում ենք ստորև:
1. Այցելություն թանգարաններ
Հայ մեծանուն մշակութային գործիչների թանգարանները և պատկերասրահները ուսումնասիրելու համար լավագույն առիթը հանգստյան օրերն են: Ընտրեք մի թանգարան, որը վաղուց ցանկանում եք այցելել, բայց ժամանակ չեք կարողանում հատկացնել: Ինքներդ Ձեզ համար կազմակերպեք արվեստով լի կեսօր և հաղորդակիցը դարձեք բարձր մշակույթին:
2. Զբոսանք Երևանով
Բաց երկրնքի տաք նույնպես թանգարան կա: Կարող եք այցելել Մարտիրոս Սարյանի անվան պուրակ, ուր հանգստյան օրերին նկարիչները ցուցադրում և վաճառում են իրենց նկարները:
3. Փնտրելով քանդակներ
Զբոսանքը կարող է լինել ոչ միայն աննպատակ ու անշտապ, ինչպես հայտնի երգում է ասվում, այլև նպատակաուղղված: Ինքնատիպ զբոսանքի տարբերակ է փնտրել և գտնել քանդակները, որոնք տեղադրված են Երևան քաղաքի տարբեր անկյուններում:
4. Կավագործություն
Մեր օրերում մարդկանց ստեղծագործականությունը խթանելու լավագույն տարբերակներից մեկը կավագործության մեկօրյա դասընթացներն են: Նման հաստատությունները որոշակի գումարի դիմաց տրամադրում են կավ և համապատասխան գործիքներ՝ կարճ ժամանակում նյութի միջոցով արտահայտելու այն, ինչ կուտակվել է ներսում:
5. Օպերա
Օպերայի մասին ասում են հետևյալը՝ այն կամ պաշտում ես առաջին անգամից, կամ՝ ատում: Հասկանալու համար պետք է փորձել: Օպերան սիրելը Ձեզ կտեղափոխի կախարդական աշխարհ, որում կրկին ու կրին հայտնվելը կդառնա Ձեր ամենասիրելի զբաղմունքը, իսկ հակառակի դեպքում պարզապես պետք է հիշել «Փորձը փորձանք չէ» արտահայտությունը և զբոսնել Երևանով՝ մշակութային դրսևորումներ նկատելու ակնկալիքով:
6. Կազմակերպեք գրական ընթերցումներ
Եթե դիտել եք «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմը, ապա կհիշեք տեսարանը, երբ երիտասարդ տղաները քարանձավում միմյանց համար բանաստեղծություններ էին կարդում: Քարանձավ հասնելու կարիք չկա. նույնը կարելի է կազմակերպել տնային ջերմ միջավայրում, մտերիմ մարդկանց ընկերակցությամբ:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան