
Զելենսկին ուզում է Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում տեսնել Չինաստանին և Հնդկաստանին

Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների թվում լինեն նաև Չինաստանը և Հնդկաստանը: Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք կուզենայինք, որ Միացյալ Նահանգներին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Թուրքիային միանային նաև այն երկրները, որոնք ցանկանում են», – ասել է Զելենսկին: