Էրդողանը և Ալիևը քննարկել են Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել քննարկված հարցերին։

Հատկապես նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի շահերը պաշտպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ու բարօրություն հաստատելու համար ձեռնարկվելիք քայլերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930