Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջկա շաբաթներին չի ավարտվի եւ բնակչությանը մարդասիրական օգնության կոչ է անում: Այդ մասին պետության ղեկավարը, որն իր թեկնածությունը քվեարակության է դել երկրորդ ժամկետի համար, հայտարարել է ապրիլի 8-ին RTL ռեդիոկայանի եթերում։

«Այդ հակամարտությունը, դժբախտաբար, մոտ ժամանակներս չի ավարտվի,- գտնում է նա:- Ես կարծում եմ, որ մենք շատ ծանր իրավիճակ կտեսնենք Դոնբասում առաջիկա օրերին եւ շաբաթներին»: «Ուստի մենք ամեն ինչ անում ենք Թուրքիայի եւ Հունաստանի եւ ՄԱԿ-ի հետ հումանիտար գործողություններ կազմակերպելու համար Մարիուպոլ եւ Դնեպր քաղաքներում»,- ընդգծել է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930