Բաժիններ՝

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Սևակ Գ.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), 137.1-րդ (Ծանր վիրավորանքը), 353.1-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), 131-րդ (Մարդուն առևանգելը), 118-րդ (Ծեծը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Սևակ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս