
«Հիշեցնեմ՝ ավելի քան 1.900.000 ՀՀ քաղաքացի սրանց ասել է՝ ոչ»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակցությունը ֆիքսել են ավելի քան 16.000 ՀՀ քաղաքացու:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի պահանջ ուղղված իր արժանապատվության վերականգնմանը:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրի համար Հայաստանի ու Արցախի պետականությունները ամենաթանկն են:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրը գիտի անառարկելի ճշմարտությունը:
Այս քաղաքացիներն այդ ճշմարտությունն անցկացնելու են մեր պատմության միջով ու նրանք են, որ ուղղելու են այսօրվա կործանարար ընթացքը:
Սրտում ու մտքում Արցախ ունեցող մեր հայրենակիցները երեկ Երևանի սրտում ծածանեցին Արցախի դրոշը:
Երեկ ամեն ինչ ավելի քան հստակ էր: Ի լուր աշխարհի` մեր բարեկամների ու թշնամիների` հայ հանրությունը չի հաշտվելու հայրենիքի վաճառքի ու դավաճանների հետ, թույլ չի տալու ժողովրդի անունից խոսել:
Հիշեցնեմ՝ ավելի քան 1.900.000 ՀՀ քաղաքացի սրանց ասել է՝ ոչ»։