Բաժիններ՝

Պեսկովը հերքել է Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին տեղեկությունը

Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի և վիրահատվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։

Համապատասխան լուրերը, որոնք հայտնվել են մի շարք լրատվամիջոցներում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչի մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Լրագրողի խոսքով՝ Կրեմլի ներկայացուցիչը նման հայտարարություններն անվանել է «հորինվածք և սուտ»։

««Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը քաղցկեղ չունի» հարցին Պեսկովը պատասխանել է. «Ճիշտ է»»,- գրել է Վենեդիկտովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930