Բաժիններ՝

Հնդկաստանում երկօրյա համազգային գործադուլ է սկսվել

Մարտի 28-ին Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել մի շարաք խոշոր արհմիութենական միավոումների կոչով: Ինչպես լրագրողներին հայտնել է Արհմիությունների համահնդկական կոնգրեսի գլխավոր քարտուղար Ամարջիթ Քաուրը, ակցիային կարող է մասնակցել շուրջ 200 միլիոն մարդ։

«Մենք ակնկալում ենք ավելի քան 200 միլիոն աշխատողների մասնակցություն, զանգվածային մոբիլիզացում ամբողջ երկրում մարտի 28-ին եւ 29-ին գործադուլի ժամանակ՝ ի նշան բողոքի կառավարության քաղաքականության դեմ»,- մարտի 28-ին մեջբերում է Քաուրի խոսքը Press Trust of India լրատվական գործակալարությունը: Գործադուլը կարող էվերաբերել փոստի, հասարակական տրանսպորտի, հեռահաղորդակցական ճյուղի, էներգետիկայի, նավթի, մետաղագործության բնագավառների աշխատանքին: Բանկային ծառայողերի արհմիությունները նույնպես հայտարարել են, որ կպաշտպանեն գործադուլը:

Արհմիությոնների պահանջները ներառում են այլ բաների թվում հրաժարում մի շարք պետական ձեռնարկությունների մասնավորեցումից, աշխատավարձի բարձրացում, եկամուտների «արդարացի բաշխում», հավասար իրավունքներ պարտավորագրով վարձված բանվորների համար եւ մի շարք այլ պահանջներ: Արհմիությունները քաղաքացիներին կոչ են անում ըմբռնումով վերաբերվել գործադուլի առաջացրած սահմանափակումներին եւ նշում են, որ մատի 28-ին եւ 29-ին երկրում կարող են լինել ընդհատումներ տրանսպորտային հաղորդակցության եւ բանկոմատների աշխատանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031