Թխվածքաբլիթ պնդուկով և Baileys լիկյորով
Բաղադրիչներ
1. Կարագ – 100 գ
2. Ալյուր – 130 գ
3. Պնդուկ – 100 գ
4. Վանիլին – 10 գ
5. Կակաո – 1 ճ/գ
6. Շաքարի փոշի – 70 գ
7. Baileys լիկյոր – 2 ճ/գ
8. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Պնդուկը չոր տապակի մեջ տապակել մոտ 10 րոպե: Սառեցնել, մաքրել և բլենդերի օգնությամբ մանրացնել:
2. Խորը թասի մեջ լցնել մանրացրած պնդուկը, շաքարի փոշին, վանիլինը, կակաոն և լիկյորը: Խառնել:
3. Փափուկ կարագը հարել, նախապես պատրաստած խառնուրդն ավելացնել կարագին և նորից լավ հարել:
4. Զանգվածին ավելացնել ալյուր, աղ, խառնել:
5. Պատրաստի խմորը գնդել, փաթաթել թաղանթի մեջ և մոտ 30 րոպե դնել սառնարանը:
6. Սեղանի վրա ալյուր շաղ տալ, խմորը գրտնակել և կաղապարների օգնությամբ թխվածքաբլիթներ ձևավորել:
7. Տապակը պատել յուղաթղթով, վրան կարագ քսել, թխվածքաբլիթները շարել:
8. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 10 րոպե:
9. Պատրաստի թխվածքաբլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը