Բաժիններ՝

ԱՄՆ-ը պայմանավորվել է 2022 թվականին ԵՄ ՀԲԳ-ի տեսքով 15 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների շուրջ

Միացյալ Նահանգները Եվրամիության հետ համաձայնագիր է կնքել ընթացիկ տարում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տեսքով 15 մլրդ խորանարդ մետր գազ ԵՄ-ի երկրներ մատակարարելու շուրջ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: Նախօրյակին պատրաստվող գործարքի մասին գրել է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

Համաձայնագրի գլխավոր նպատակը ռուսաստանյան բնական գազից ԵՄ-ի կախվածությունը նվազեցնելն է: Համաձայնագրի շուրջ պաշտոնական հայտարարությունը կարվի մարտի 25-ին Բրյուսելում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուսսուլա ֆոն դեր Լյայենի կողմից:

Նաեւ համաձայնագրի շրջանակներում կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ: ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է ռուսական վառելիքի ներմուծումից: Մեծ Բրիտանիան խոստացել է այդ նույն բանն անել մինչեւ տարեվերջ: Սակայն Եվրոպայում տարակարծիք են, քանի որ բազմաթիվ երկրներ, ներառյալ Գերմանիան, զգուշանում են էներգապաշարների գների հետագա պայթյունահարույց աճից: Ռուսաստանն ապահովում է Եվրոպա գազի արտասահմանյան մատակարարումների ավելի քան 40 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս