«Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետ է, իսկ մեր երեխաները ծափահարում ու ցնծում են՝ հաստատելով իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը…»․ Մետաքսյա Հակոբյան
Մետաքսյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ագրեսոր ադրբեջանցին երկրորդ անգամ, այս եղանակային աննախադեպ ծանր պայմաններում, զրկելով Արցախը գազամատակարարումից, կրկին փորձեց խուճապ ու քաոս առաջացնել:
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետ է, պայմանները՝ անմարդկային, իր իսկ Հայրենիքում ապրելու բոլոր իրավունքները ոտնահարված, սակայն արցախցուն խուճապի մատնե՞լ…
22.03.22 թ., մեր երեխաներն իրենց անմեղ ու ծիծաղկոտ աչուկներով, իրենց փոքրիկ թաթիկներով ծափահարում ու ցնծում են, համառորեն հաստատելով իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը…
Այսպիսի իրավիճակում, երբ թվում է, որ պիտի ամեն բան կանգ առնի, Արցախում թատրոն կա, արվեստ կա, ԿՅԱՆՔ կա…Փառք ու պատիվ այդ կյանքը հաստատողներին ու պահողներին…»։
Ագրեսոր ադրբեջանցին երկրորդ անգամ, այս եղանակային աննախադեպ ծանր պայմաններում, զրկելով Արցախը գազամատակարարումից, կրկին…
Posted by Մետաքսե Հակոբյան on Tuesday, March 22, 2022