Փիփերթով ապուր
Բաղադրիչներ՝
1. փիփերթ 1 կապ

2. 1 հատ կարտոֆիլ

3. 1 հատ սոխ

4. 1 կանաչ սխտոր

5. յուղ 1 ճ/գ
6. 1 ձու

7. կարմիր և սև պղպեղ
8. աղ
Պատրաստման եղանակը՝
Սոխառած անել, վրա ավելացնել կտրատած կարտոֆիլը, ջուրն ու համեմունքը և եփել։
Այնուհետև ավելացնել կտրատած փիփերթը և ճզմած սխտորը։
Ձուն հարել և լցնել ապուրի վրա, հենց սկսի եռալ, կրակն անջատեք։
Բարի ախորժակ։

