Բաժիններ՝

Համեղ աղանդե՞ր եք ուզում. տորթ-էկլեր, որը թխել հարկավոր չէ

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթ – 42 հատ

2. Կաթ – 520 մլ

3. Վանիլային փուդինգ – 1 տուփ

4. Շաքարավազ – 7 ճ/գ

5. Վանիլին – 1 թ/գ

6. Կակաո – 2 թ/գ

7. Թթվասեր – 100 մլ

8. Կարագ – 50 գ

9. Բանան – 2 հատ

Պատրաստման եղանակը

1. Կաթը բաժանել երկու մասի և ևս մի փոքր պահել հետագայի համար: Մի կեսը տաքացնել ցածր կրակի վրա, իսկ երկրորդ կեսը խառնել փուդինգի, վանիլինի և 3 ճ/գ շաքարավազի հետ:

2. Փուդինգով և վանիլինով կաթը լավ խառնել և լցնել մյուսի մեջ: Թողնել կրակի վրա: Մոտ 5 րոպեի ընթացքում խառնուրդը պետք է եռա և պնդանա: Այդ պահին պետք է վերցնել կրակից, թողնել, որ սառչի, ծածկել թաղանթով և դնել սառնարանը:

3. Թխելու համար նախատեսված կաղապարի հատակին շարել թխվածքաբլիթները: Պատել արդեն սառը փուդինգային կրեմով: Բանանը մաքրել, շատ բարակ օղակաձև կտրատել, շարել կրեմի վրա: Այդ հերթականությամբ ձևավորել շերտերը, մինչև բաղադրիչների ավարտվելը:

4. Մնացած շաքարավազը խառնել կակաոյի և մնացած կաթի հետ: Խառնուրդը դնել ցածր կրակի վրա, և հենց այն եռա, ավելացնել կարագը: Լավ խառնել: Ստացված ջնարակով պատել ամբողջ տորթը: Գիշերը թողնել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս