Նադալը «Ինդիան-Ուելսի»-ի 4-րդ շրջանում է, Ցիցիպասը` պարտվեց
Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ Ռաֆայել Նադալը «Ինդիան-Ուելսի» 4-րդ շրջանում է:
ATP Masters շարքի «Ինդիան-Ուելս» մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ռաֆայել Նադալը մրցեց Մեծ Բրիտանիան ներկայացնողԴանիել Էվանսի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղի արդյունքում իսպանացին առավելության հասավ երկու սեթերից հետո` 7:5, 6:3 հաշվով:
Տղամարդկանց մենախաղում 3-րդ շրջանում անսպասելի պարտություն կրեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը, ով զիջեց ԱՄՆ-ից Ջեյսոն Բրուկսբինն: