
«Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում։
Ռուսաստանը խառն է Ուկրաինայում։
Իսկ ամենավտանգավորը նա է, որ չի բացառվում թուրք-ադրբեջանական գործողություններ Սյունիքում։
Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այս պայմաններում։
Երդմնակալության միջոցառումներով ու թուրքերի հետ «խաղաղասիրությամբ» է զբաղվում՝ անտեսելով այս սպառնալիքների հեռանկարը։
Այս իշխանությունների հետ ևս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար»։