ԱՀԿ-ն հաստատել է Եվրոպայում կորոնավիրուսի «դելտակրոն» շտամի ի հայտ գալը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն հաստատել է Եվրոպայում կորոնավիրուսի «դելտակրոն» շտամի ի հայտ գալը: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Շտամը հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Դանիայում: Արձանագրվել է վարակման ցածր մակարդակ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա:

Կերկխովեն հավելել է, որ «դելտակրոն»-ն ի հայտ է եկել «դելտա» և «օմիկրոն» շտամերի ենթատեսակների միավորման հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031