Պահքի ելակով պիրոգ
Բաղադրիչներ
1. Բուսայուղ – 160 մլ
2. Ելակ – 800 գ
3. Շագանակագույն շաքարավազ – 250 գ
4. Ջուր – 100 մլ
5. Ալյուր – 350 գ
6. Աղ – դանակի ծայրով
7. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
8. Վանիլին – 2 ճ/գ
9. Աղացած դարչին – 1 թ/գ
10. Շաքարի փոշի – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Պիրոգի պատրաստման գործընթացը սկսելուց 30 րոպե առաջ 150 մլ բուսայուղը դնել սառցախցիկը, որպեսզի այն պնդանա:
2. Ելակը լվանալ, չորացնել և մաքրել: Լցնել թասի մեջ, վրան շագանակագույն շաքարավազ շաղ տալ: Դնել կրակի վրա և տաքացնել երկու րոպե:
3. Ջուր ավելացնել, ծածկել կափարիչով և շատ արագ հասցնել եռման: Վերցնել կափարիչը և եփել երեք րոպե: Դրանից հետո ելակը լցնել քամիչի մեջ, օշարակն առանձնացնել և սառեցնել:
4. Թասի մեջ լցնել ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Ավելացնել պնդացած բուսայուղը, դանակով փշրանքի վերածել: Լցնել սառած օշարակը, վանիլինը և դարչինը: Արագ խմոր հունցել:
5. 22 սմ սիլիկոնե կաղապարը յուղապատել, հատակին տեղադրել խմորի ավելի փոքր կեսը, վրան լցնել ելակը:
6. Մնացած խմորով ծածկել ելակը: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 35-40 րոպե:
7. Թխելուց հետո սառեցնել, հանել կաղապարից, տեղադրել ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը