Մանկավաճառության գործով մեղադրյալ Անի Մխիթարյանին արդեն ներկայացրել են ՄԻՊ աշխատակազմին

Օրեր առաջ 168.am-ը գրել էր  այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ով մանկավաճառության հայտնի գործով այս պահին էլ որպես մեղադրյալ է անցնում, զբաղեցնում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը:

Այսօր «Առավոտը» գրել էր, որ Անին Մխիթարյանն արդեն նախկին խորհրդական է. մարտի երեքին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ մեր նշյալ հրապարակման մեջ գրել էինք նաև, որ գործող ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում է իր մտերիմ ընկերուհուն նշանակել ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Այսօր Անի Մխիթարյանը ներկայացվել է ՄԻՊ աշխատակազմին. նա բարձր պաշտոն կզբաղեցնի արդեն իսկ ՄԻՊ աշխատակազմում, կաշխատի իր ընկերուհու ղեկավարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031