Փաշինյանի կալավանցի օգնականը՝ մարզպետ

Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված են Մելիքսեթ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու և Ռոբերտ Ղուկասյանին նույն պաշտոնում նշանակելու մասին հարցերը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը 2019 թ. օգոստոսին նշանակվել էր վարչապետ Փաշինյանի օգնական՝ Կալավանի փորձը մյուս համայքներում փոխանցելու համար.  դեռ 2019թ. հուլիսին արձակուրդում գտնվող վարչապետն իր ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ: Կալավանում բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանը վարչապետին պատմել էր. «Կառուցել ենք 10 հյուրատուն, անտառային խոհանոց, սպասում ենք զբոսաշրջիկներին: Հյուրատներ ունեինք, առաջինը բացվեց 2013թ.՝ իմ տան երկրորդ հարկում: Վարկ վերցրեցի՝ 1 մլն 200.000 դրամ, վերանորոգեցի ու տունս դարձավ հյուրատուն»:

Ռոբերտ Ղուկասյանը 2021թ․ սկզբից էլ պարբերաբար գործուղվում էր Սյունիք, քանի որ ստանձնել էր Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի գործառույթները:

Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031