Բաժիններ՝

Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան Համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա մասնավորապես գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:

Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող վարչապետն իր ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ:

Այնտեղ գյուղի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանը վարչապետին պատմել էր. «Կառուցել ենք 10 հյուրատուն, անտառային խոհանոց, սպասում ենք զբոսաշրջիկներին: Հյուրատներ ունեինք, առաջինը բացվեց 2013թ.-ին՝ իմ տան երկրորդ հարկում: Վարկ վերցրեցի՝ 1 մլն 200 հազար դրամ, վերանորոգեցի ու տունս դարձավ հյուրատուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031