
Օդեսայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է նկատվել

Օդեսայի մարզային պետական վարչակազմի հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Բրատչուկը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է տեսել։
«Օդեսա. Թշնամու նավ է նկատվել»,- գրել է նա։
korrespondent.net-ը, տարածելով այս գրառումը, նշել է, որ դեռևս հայտնի չէ՝ ինչ նպատակով է նավը ժամանել: