15 փաստ կենդանիների մասին, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը
1. Կովերի շրջանում գոյություն ունի «լավագույն ընկերուհի» հասկացությունը:
2. Ֆլամինգոների խումբը կոչվում է «Կաբարե»:
3. Միլիոնավոր ծառեր աճում են յուրաքանչյուր տարի շնորհիվ այն բանի, որ սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են թաքցրել իրենց ընկույզները:
4. Թիթեռները նեկտարի համը կարող են փորձել իրենց թաթերով:
5. Ջրասամույրները քնած ժամանակ բռնում են միմյանց իրենց թաթերով:
6. Գոյություն ունի մեդուզայի տեսակ, որն անմահ է:
7. Սապատավոր կետերը կարողանում են երգել:
8. Կայսերական պինգվիններն իրենց սրտի տիրուհուն առաջարկություն են անում փոքրիկ քարի օգնությամբ:
9. Ծովային ձիուկները մոնոգամ են և ամբողջ կյանքն անցկացնում են մեկ զուգընկերոջ հետ:
10. Շան արու ձագերը հատուկ պարտվում են էգ ձագերին խաղային կռիվների ժամանակ:
11. Յուրաքանչյուր կատվի քիթն ունի յուրահատուկ նախշ, ինչպես մարդկանց մատնահետքերը:
12. Լսելով հաճելի երաժշտություն՝ կովերն ավելի շատ են կաթ տալիս:
13. Դելֆինները գիտեն իրենց ինքնուրույն հորինած անունները, գիտեն՝ ինչ անուններ ունեն իրենց ընկերները և ծանոթները: Ծանոթանալիս նրանք ներկայանում են, իսկ հետո իրար սկսում են դիմել անունով:
14. Շիմպանզեի ձագերը խաղում են տիկնիկով:
15. Առնետները կարող են ծիծաղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը