Արևմուտքը Ռուսաստանին մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Լուկաշենկո
Մինսկի և Մոսկվայի արձագանքը Արևմուտքի պատժամիջոցներին զգալի կլինի, բայց երկու երկրները կգործեն զգույշ՝ ոչ ի վնաս իրենց: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այդ մեխանիզմները սկսել են գործել: Անհրաժեշտության դեպքում, որպեսզի չկրակենք մեզ ոչ միայն ոտքից, այլև գլխից, մենք կստեղծենք այդ մեխանիզմները»,- ասել է Լուկաշենկոն։
«Կան այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վատն են, քան պատերազմը: Դրանք մղում են Ռուսաստանին երրորդ համաշխարհային պատերազմի: Այստեղ մենք պետք է զսպված լինենք, որպեսզի փորձանքի մեջ չընկնենք: Որովհետև միջուկային պատերազմն ամեն ինչ է»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Պուտինի հետ քննարկել է Մոսկվայի և Մինսկի դեմ արևմտյան պատժամիջոցները, և որ երկրները կվերապրեն դրանք։ «Մենք գոյատևելու ենք: Մենք փորձ ունենք», – ասել է նա։