Բաժիններ՝

18 անհավանական փաստեր, որոնց մասին հաստատ չգիտեք

1. Եթե Դուք կարողանաք A4 ֆորմատի թուղթը ծալել 42 անգամ, ապա այն կհասնի լուսնին:

2. Փորձեք շնչել և կուլ տալ միաժամանակ: Չեք կարող:

3. Յուրաքանչյուր տարի կոկոսն ավելի շատ մարդ է սպանում, քան շնաձկները:

4. Հյուսիսային Կորեան և Ֆինլանդիան բաժանված են իրարից միայն մեկ երկրով՝ Ռուսաստանով:

5. Նյու Յորքն իրականում ավելի հարավ է գտնվում, քան Հռոմը:

6. Իսկ Շոտլանդիան՝ ավելի հյուսիս, քան Ալյասկան:

7. Հավանականությունը, որը Դուք խմում եք ջուր, որը պարունակում է ջրի մոլեկուլներ, որոնք եղել են որևէ դինոզավրի մարմնում, հավասար է գրեթե 100 տոկոսի:

8. Տեխասում ավելի շատ վագր կա, քան ամբողջ աշխարհում:

9. Գոյություն ունի չափման միավոր butt load (butt-ը թարգմանաբար նշանակում է «տակառ»), որը հավասար է 500 լիտրի:

10. Մեր մարմնում կա այնքան երկաթ, որով հնարավոր կլինի պատրաստել 7.5 սմ մեխ:

11. Երբ դուրս եկավ «Աստղային պատերազմների» առաջին ֆիլմը, Ֆրանսիայում մարդկանց դեռ գլխատում էին գիլիոտինով:

12. Աննա Ֆրանկը և Մարտին Լյութեր Քինգը ծնվել են նույն տարում:

13. Շեքսպիրը և Պոկահոնտասն ապրել են միևնույն ժամանակներում:

14. Չարլզ Դարվինը և Ավրաամ Լինքոլնը ծնվել են նույն տարվա նույն ամսվա նույն օրը:

15. Քեմբրիջի համալսարանն ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը:

16. Բեթհովենը ծնվել է այն ժամանակ, երբ Վաշինգթոնը 38 տարեկան էր:

17. Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրև է տեղում:

18. Մարդկանց ԴՆԹ-ն 50 տոկոսով համընկնում է բանանի ԴՆԹ-ի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս