
Շվեդ չմշկավազորդն աշխարհի ռեկորդ է սահմանել

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հերթական համաշխարհային ռեկորդն է գրանցվել: Չմշկավազքի տղամարդկանց 10000 մետր արագավազքում աշխարհի նոր ռեկորդ է սահմանել և Օլիմպիական խաղերի չեմպիոն է հռչակվել Շվեդիան ներկայացնող Նիլս Պոելը: Նա նշված տարածությունը հաղթահարել է 12:30.74 արդյունքով: Երկրորդը Նիդերլանդներից Պատրիկ Ռոեստն է (12:44.59 արդյունք) և երրորդը Իտալիայից Դավիդե Գիոտտոն է (12:45.98 արդյունք):
Նիլս Պոելը ևս մեկ ոսկե մեդալ նվաճել էր 5000 մետր տարածությունում: Շվեդ մարզիկը նախորդ տարվա աշխարհի անհատական առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր է տարբեր տարածություններում: