Բաժիններ՝

Աֆրիկայում թերսնված մարդկանց թիվը գերազանցում է 281 մլնը

Աֆրիկայի տարբեր շրջաններում թերսնված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցում է 281 միլիոնը: Այս մասին տվյալներն արտացոլված են Աֆրիկյան միության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի՝ Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովի համատեղ զեկույցում:

«2020 թվականին թերսնված աֆրիկացիները թիվը 281,6 մլն է, ինչը 89,1 միլիոնով ավելին է, քան 2014 թվականին: Թերսնվող մարդկանց 44 տոկոսը բնակվում է Արևելյան Աֆրիկայում, 27 տոկոսը՝ Արևմտյան Աֆրիկայում, 20 տոկոսը՝ Կենտրոնական Աֆրիկայում, 6.2 տոկոսը՝ Հյուսիսային և 2.4 տոկոսը Հարավային Աֆրիկաներում»,- ասվում է զեկույցում:

Նշվել է, որ ահաբեկչական հարձակումների ու կորոնավիրուսի համավարակի հետևանքները խորացնում են աֆրիկյան մայրցամաքի վրա կախված սովի և թերսնման սպառնալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս