
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կորցրել է իրականության հետ կապը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է դաշինքն ավելացնի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը, ասել է․ «Գիտեք, ես վաղուց նրա որևէ հայտարարությունը չեմ դիտարկում։
Ըստ իս, նա արդեն վաղուց կորցրել է իրականության հետ կապը»։ Խոսելով այն մասին, որ արևմտյան գործընկերները Ռուսաստանին սպառնում են, որ Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանին կպատժեն, Լավրովն ասել է, որ Արևմուտքը գտնվում է «ռազմական ծխահարության մեջ»։