Ուգանդայի ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել է զբոսաշրջիկի
Ուգանդայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել է Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին հաղորդել է Independent տեղական հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ին Մուրչիսոն-Ֆոլսում:
Բնության պահպանության տեղական մարմինների ներկայացուցչի խոսքով՝ բնայգում գտնվող զբոսաշրջիկը, ինչպես նաեւ նրա երեք ուղեկիցները, հարձակման են ենթարկվել փղերի կողմից:
Հաղորդվում է, որ զոհվածը հեռացել էր ավտոմեքենայնից եւ չի կարողացել փախչել, երբ նրա վրա են նետվել կատաղած կենդանիները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: