Բաժիններ՝

Հնդկական թխվածքաբլիթ «Էլայչե Գաջա»

Բաղադրիչներ

1. Ալյուր – 250 գ

2. Կարագ – 200 գ

3. Սպիտակաձավար – 1/2 բաժակ

4. Աղ – 0.3 թ/գ

5. Շաքարի փոշի – 1/2 բաժակ

6. Շագանակագույն շաքարավազ – 1 ճ/գ

7. Փխրեցուցիչ – 1 թ/գ

8. Ընկույզ – 0.2 բաժակ

9. Հիլ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Փափուկ կարագը հարել, ավելացնել շաքարի փոշին, նորից հարել, մինչև զանգվածը ստանա կրեմի տեսք:

2. Ընկույզը տապակել և մանրացնել:

3. Չոր բաղադրիչները և կտրատված ընկույզը խառնել:

4. Կրեմային զանգվածին ավելացնել չոր զանգվածը և ձեռքով խմոր հունցել:

5. Խմորը բաժանել չորս մասի և ուղղանկյունիներ ձևավորել:

6. Տապակը պատել պերգամենտով, վրան շարել խմորները:

7. Թխել մոտ 20 րոպե, 160 աստիճան տաքացրած ջեռոցում:

8. Հանել ջեռոցից, մոտ 10 րոպե սառեցնել, հետո դանակով կտրատել, տալ թխվածքաբլիթի տեսք, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս