ԱՀԿ-ն հայտարարել է «օմիկրոնով» վարկաման աճի տեմպերի կայունացման մասին

Կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման աճի տեմպերը շատ երկրներում կայունացել է, թեեւ զգալիորեն գերազանցում են դելտա-շտամի տարածման արագությանը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ օմիկրոն-շտամի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը պարզելու համար:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, կազմակերպությունն այդ տվյալներն սպասում է առաջիկա շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերին ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերկհովեն հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակին վերջ կտրվի 2022 թվականի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31