
Շոկոլադե տորթ

Բաղադրիչներ
1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Շաքարավազ – 1/2 բաժակ
3. Ձու – 4 հատ
4. Կարագ – 225 գ
5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
6. Սերուցք – 1 բաժակ
7. Շոկոլադ – 4 սալիկ
Պատրաստման եղանակը
1. Խառնել ալյուրը և փխրեցուցիչը: Հարել ձուն և շաքարավազը:
2. Կարագը հալեցնել:
3. Հալեցնել շոկոլադի 2.5 սալիկը՝ 4 ճ/գ սերուցքի հետ: Լավ խառնել:
4. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
5. Յուղապատել թխման համար նախատեսված 2 կլոր կաղապար: Կաղապարները պատել նաև յուղաթղթով: Խմորը հավասարաչափ լցնել կաղապարների մեջ և թխել 30 րոպե: Սառեցնել:
6. Հարել մնացած սերուցքը և հալեցնել մնացած շոկոլադը: Խառնել, որպեսզի ստացվի ջրիկ կրեմ: Ստացված կրեմով պատել առաջին շերտը և ծածկել երկրորդ շերտով:
7. Մնացած շոկոլադը նույնպես հալեցնել, ավելացնել կրեմին և պատել ամբողջ տորթը:
8. Տորթը դնել սառնարանը, հետո զարդարել քերած շոկոլադով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը