Բաժիններ՝

Պարեկները դեպքից րոպեներ անց բռնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողություն կատարած անձին

Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որը ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։

Նույն պահին «Հայփոստ» ընկերության անվտանգության աշխատակիցները ահազանգը փոխանցեցին ոստիկանություն։

Պարեկային ծառայության աշխատակիցները Գարեգին Նժդեհի փողոցում փախչող տղամարդուն բռնեցին, վնասազերծեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունում պարզվեց տղամարդու ինքնությունը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մասնաճյուղից հափշտակած փողը, ձեռնոց և այլն։

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված Երևանի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս