Աշխարհի ամենագեղեցիկ նախաճաշը
Բաղադրատոմսը՝ «Хорошая девочка» ռեստորանի:
Բաղադրիչներ
1. Կարագ – 10 գ
2. Կաթ (3.2%) – 20 մլ
3. Ապխտած հնդկահավ – 100 գ
4. Պիստակ – 5 գ
5. Բուսայուղ – 1 ճ/գ
6. Ձվի սպիտակուց – 100 գ
7. Ձվի դեղնուց – 160 գ
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել:
2. Դեղնուցները հարել կաթի հետ:
3. Սպիտակուցը հարել, մինչև փրփրի:
4. Դեղնուցները լցնել նախապես տաքացրած տապակի մեջ, դնել ցածր կրակի վրա։
5. Դեղնուցի վրա լցնել սպիտակուցը, փակել կափարիչով, եփել, մինչև պատրաստ լինելը:
6. Պատրաստ լինելուց հետո դնել ափսեի մեջ, զարդարել ապխտած հնդկահավով և պիստակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը