Հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է:
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Հունվարի 7-ին պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի հարավ արեւմուտքի Չունցինի մունիցիպալիտետի ճաշարանի շենքում: Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, շուրջ 20 մարդ մնացել է փլվածքների տակ։
Ի՞նչ վտանգներ ունի հայ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում․ քննարկում՝ ՈՒՂԻՂ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ ««Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին:
Հրաձգությունը չի դադարում Ալմաթիի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կան զոհեր։Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երեւում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ:
Փարաքարի համայնքապետարան քաղաքացիների ներխուժման հետեւանքով այսօր` հունվարի 7-ին, բախում է տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:
Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը:
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:
Փարաքար խոշորացված համայնքում լարված իրավիճակ է՝ նորընտիր ավագանու նիստն է։ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները (որը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ) պնդում են, որ նիստն առանց իրենց է սկսվել, և այն վարում է այդ պահին տարիքով ավագ ավագանու անդամը, ով «Դավիթ Մինասյան» խմբակցությունից է, մինչդեռ, եթե իրենց խմբակցությունը ներկա լիներ, այն կվարեր իրենց խմբակցության անդամը, քանի որ տարիքով ավելի մեծ է։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային, որոնք հարձակվել են ադմինիսրատիվ շենքերի վրա. ձերբակալվել է նաև 30 կողոպտիչ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկայունանա:
Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 518-ի:
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:
Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Ղազախստանում իրավակարգի վերականգնման գործողությունների ընթացքում մահացել է 26 ցուցարար, ևս 18 մարդ վիրավորվել է:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 7-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին:
վ
Մինչև հիմա ամբողջական առումով պարզ չէ, թե ի՞նչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյո՞ք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառներից էր, թե այն զուտ կայծի գործոն էր։
Ղազախստանի իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: Հունվարի 7-ին այդ մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց:
Երբ արտասանվում են «փին-ափի աղջիկ» բառերը, առաջինը, ինչ գալիս է մարդկանց մտքին, Մերիլին Մոնրոյին հիշեցնող աղջիկներն են: Նա կուռք էր, և նրա կերպարը, փաստորեն, բնորոշում է ժանրը։ Սակայն շատերը մոռանում են այլ աղջիկների մասին:
Ոչ ոքի պետք չէ նա, ով ինքն իրեն պետք չէ: Իսկ նա, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին իրականում կա, ապրում է լիարժեք կյանքով՝ չնայած կենցաղային ամենատարբեր հնարավոր խնդիրներին: