
Փարաքարում ոստիկանների և քաղաքացիների բախման հետևանքով քաղաքացին և ոստիկանը ուշաթափվում են. news.am
Փարաքարի համայնքապետարան քաղաքացիների ներխուժման հետեւանքով այսօր` հունվարի 7-ին, բախում է տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:
NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաշքշուկից հետո վատանում ոստիկանի եւ քաղաքացու ինքնազգացողությունը, նրանք ուշաթափվում են:
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելու միջոցով են քաղաքացիներին հեռացնում համայնքապետարանի շենքից, ուր քիչ անց մեկնարկելու էր ավագանու նիստը:
Նշենք, որ դրրանից հետո ոստիկանները պատ են կազմում, որպեսզի չթույլատրեն քաղաքացիների մուտքը համայնքապետարան: