2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը և Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելով, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ահաբեկմամբ միակողմանի նոր զիջումներ է կորզել Հայաստանի ներկա իշխանությունից՝ վտանգելով մեր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքականության մեջ լինում են գործիչներ, ովքեր իրենց քայլերն անում են ՝ հասկանալով դրանց հետևանքները: Ասել է, թե նրանք հաշվարկել գիտեն: Բայց լինում են նաև այնպիսիները, ովքեր գործում են պահի ազդեցության տակ՝ առանց խորհելու հետևանքների մասին:
«17 ընդդիմադիր կուսակցությունների շարժումը, որն ունի ընդգծված քաղաքական մոտեցում, և որի պահանջների զգալի մասը մենք կիսում ենք, դա գործող վարչակարգի հեռացումն է, և այսօր այն կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, ուստի որոշեցինք «Ձայն հայրենյաց» բարձրացնել՝ հասկացնելու համար, որ այստեղ կուսակցականություն, քաղաքականություն, աթոռակռիվ արտահայտությունները բոլորովին տեղին չեն: Այսօր, դժբախտաբար, կշեռքին դրված է մեր հայրենիքի գոյության-չգոյության և հետագա մեր ընթացքի խնդիրը, այդ պատճառով մտավորականների մի ստվար խումբ, որն անհանգստացած է երկրի գալիքով՝ այսպիսի շարժում է նախաձեռնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
«Երբ կարդում ենք Փաշինյանի հոդվածը, այն տպավորությունն ենք ստանում, որ նա այնպիսի վատ ժառանգություն էր ստացել, որ ընտրություն պիտի կատարեր վատի և վատագույնի միջև: Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Իմ կարծիքով, Փաշինյանը պարզապես չի էլ հասկացել բանակցային պրոցեսի էությունը, որովհետև հոդվածում նա պրոցեսը ներկայացնում է որպես ձախողումների մի շղթա՝ սկսած 1994թ. մայիսի 12-ի զինադադարից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բանակցային խնդիրը շահարկելու, երկիրը կապիտուլյացիայի տանելու մեղքը նախկինների վրա գցելու փորձերին ու այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի կայքում հոդված հրապարակելուն՝ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նաև քաջատեղյակ է ԼՂ խնդրի բանակցային փաստաթղթերի և պրոցեսի բոլոր մանրամասներից:
Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 9-ին իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում:
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան ընդմիշտ փակել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին ասվում է սոցցանցի կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ:
Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։
Ամերիկյան մի խումբ աստղեր, այդ թվում՝ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան, դերասաններ Քերրի Վաշինգտոնը և Մարկ Ռուֆալոն, հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա հարձակումից հետո կոչ են արել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության նոր գործընթաց սկսել։
Տիկին Հովսեփյան, ես չեմ բացառում, որ դուք եւս Նիկոլի եւ սորոսական ոհմակի դրդմամբ կողմ եք քվեարկել ինձ հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու խայտառակ հակասահմանադրական նախագծին եւ ես հետեւողական եմ լինելու, որ հակասահմանադրականության սույն ակտի բոլոր մանսակիցները դատվեն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չավուշօղլուն ասում է, թե կարող են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվել։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տխուր պատկեր ա, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են, որպես քաղաքական միավոր։
Երբ նիկոլականները «Իմ Քայլը» դաշինքը լքողներին ասում են, որ «պատգամավոր եք դառել Նիկոլի շնորհիվ ու ժողովուրդը ձայնը տվել է ոչ թե ձեզ, որոնց չէր ճանաչում, այլ Նիկոլին» անշուշտ ճիշտ են։
«Հա ու եթե Սոֆյա Հովսեփյանը երբևէ ասի, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել ու որ դա իրեն բարոյական իրավունք է տալիս դուրս գալ խմբակցությունից, որին մարդիկ տվել են իրենց առաջնային ձայնը, պարզ հայերենով փորձեք բացատրել (դժվարություններ կլինեն, բայց չհուսահատվեք), որ եթե իր հետ նույն ընտրատարածքում , նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»:
Վաշինգտոնում տիրող քաոսից հետո ԱՄՆ իշխանությունները նպատակահարմար են համարել ուժեղացնել անվտանգության միջոցառումները ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների շուրջը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Դավաճանի քայլը» խմբակցության կաՌկաՌուն ներկայացուցիչ Ռ.Ռ.-ն պարզաբանում է պահանջում խմբակցությունից դուրս եկած (առայժմ) 5 պատգամավորներից՝ առ այն, թե ում են նրանք այսուհետ ներկայացնելու։
Ահա թե ինչու, համազգային շահերից, մեր ժողովրդի ապագայի տեսլականից բխող նպատակների իրագործման համար ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է:
Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր Instagram-ի էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցուց, որին կից իր այցելության մասին գրառում է կատարել։
Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Հունվարի 9-ին, ժամը 04։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Շիրակի մարզում արտակարգ դեպքերը 1-ով ավելացել են:
Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ:
ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվը՝ 3900: