Բաժիններ՝

Կաննի կինոփառատոնը հնարավոր է անցկացվի ամռանը

Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ:

Ինչպես հաղորդում է kulturomania.ru-ն, կինոփառատոնի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում են փառատոնն անցկացնել մայիսին. հավանաբար մայիսի 11-22-ը:

Չի բացառվում, որ այն կարող է հետաձգվել և կազմակերպվել հունիսի կամ հուլիսի վերջերին:

2020 թվականին կորոնավիրուսի տարածման հետևանքով Կաննի կինոփառատոնի փոխարեն կազմակերպվել է միջոցառման փոքր տարբերակը, որի շրջանակում հիմնական ծրագրից ընդամենը չորս ֆիլմ է ցուցադրվել: Ցուցադրություններն իրականացվել են հոկտեմբերի 27-29-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս