Բաժիններ՝

«Ես ո՞ւր տանեմ». Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտից ասել են՝ Շուշիի գորգերը հանե՛ք». տնօրեն

44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ ժամանակավոր տեղ է գտել Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունից ասել են՝ դո՛ւրս եկեք:

«Ես ո՞ւր տանեմ. դուրս գամ եթեր, ասեմ՝ ժողովուրդ, գորգերը ոչ ոքի պետք չեն, եկեք-տարե՞ք: Թող սպասեն, էլի, էքսպերտիզա են անում: Ընթացք է, գնում է: Երևանում ընթանում է գորգերի անձնագրավորման, գնահատման գործընթացը, որպեսզի Արցախի կառավարությունը գորգերը ձեռք բերի: Սա նոնսենս է: Ասել եմ, որ չեմ կարող հանել, եթե այստեղից դուրս գա՝ վերջնական մի տեղ պետք է գնա: Ես այստեղից չեմ կարող տանել մեր տուն, հետո՝ ուրիշ տեղ: Արցախի կառավարությունն էքսպերտիզան սկսել է նոյեմբերից, չգիտեմ, գուցե 1-2 ամիս տևի ամբողջ գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը:

Նա նշեց, որ թանգարանում գորգերը ժամանակավոր տեղավորելու առաջարկը ստացել է հենց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից:

Նա նշեց՝ գորգերից երբեք չի բաժանվելու. Արցախի կառավարության կողմից դրանք ձեռք բերելուց հետո միշտ կապի մեջ է լինելու, քանի որ տեղյակ է ամբողջ պատմությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս