ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունը, դրան հետևած պատերազմական գործողությունները՝ իր աղետալի հետևանքներով, ցանկացած առողջ ուժի, որը ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար, որն արձանագրում է այսօր առկա բոլոր խնդիրները և բոլոր սպասվող սպառնալիքները, պետք է մղի կատարել մարտավարական և ռազմավարական որոշակի վերանայումներ: Իսկ նպատակը, ըստ Աբրահամյանի, առաջին հերթին այս իշխանության փոփոխությանը հասնելն է:
«Այս համագումարը պատմական է նրանով, որ չենք հավաքվել իշխանությունը պահելու համար, հավաքվել ենք՝ որպես ընդդիմություն, բայց նպատակ չենք դնում առայժմ իշխանության գալու, նպատակը մեկն է՝ հեռացնել այս ազգադավ իշխանությանը»,- այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը կուսակցության 17-րդ համագումարում:
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից իրականացնում է Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերությունը որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը: Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս:
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար:
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Հասարակության մոտ 70%-ն այսօր մերժում է հետևել քաղաքական գործընթացներին. Սերժ Սարգսյան
Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
ՀՀԿ ԳՄ-ն կունենա 18 անդամ. հայտնի են անունները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում Արման Թաթոյանը գործել է պետության և հասարակության համար դժվարին ժամանակահատվածում:
Սամվել Նիկոյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Ոչի՛նչ, թող ես լինեմ մերժված, բայց ոչ երբեք դավաճան, հողատու ու թրքասեր. Տաթև Թադևոսյան
Հանրապետականը վերականգնում է վստահությունը քաղաքացիների մոտ. մնացածը կախված է յուրաքանչյուրիցս. Դավիթ Համբարձումյան
Ասում ենք՝ զրո ամբիացիա քաղաքական դաշտում՝ ունենալով մեկ ցանկություն՝ իշխանափոխություն. Արմեն Աշոտյան
Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահումչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երեւան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոփոխվել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։
Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ: Մենք, առհասարակ, անպատվություն չհանդուրժող ժողովուրդ ենք: Եվ այսօր ես և իմ զինակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը այստեղ ենք՝ ասելու, որ մենք քո կողքին ենք, քո զավակն ենք, քո զինվորն ենք, քո դիվանագետն ենք, քո արժանապատվության վերականգնման համար ամեն ինչի պատրաստ ենք:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ ասաց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ հայությունն ապրում է ծանր օրեր, ավելի դժվար է, երբ դժվարանում են գտնել մոտ ապագայում իրավիճակից դուրս գալու տարբերակ:
Այսօր ժամը 12։00-ից մեկնարկած Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթից հետո հնչեցին ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի հանրապետականների ելույթները՝ առաջարկներ, անկեղծ խոսքեր։
Ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրվել մեր պաշտպանյալին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
6 ամիս մեկուսացած եմ եղել, ավելի ուշ բոլոր հարցերին կպատասխանեմ. Մանվել Փարամազյան
Առանց գաղափարախոսության որևէ ազգ կենսունակ չէ իր գոյության պայքարում: ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ առանց գաղափարախոսության ժողովուրդը դառնում է պատեհապաշտ, անսկզբունք, նպատակների և անելիքների մեջ չկողմնորոշվող, հաճախ նախ՝ դեպքերի և իրադարձությունների խաղալիք:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը տեղի է ունենում Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական շրջափուլում. շուրջ երեքուկես տարի առաջ իզմեր չունեցող իշխանատենչները պատանդ վերցրին ՀՀ-ն, նրանք մերժեցին մեր ավանդական արժեքները՝ եկեղեցին, ընտանիքը, Արցախյան հաղթանակները»,- իր ելույթում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
2018-ից մեր պետությանը պատուհասած ողբերգության պատճառներից մեկը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ-ում գործող կուսակցությունների և կուսակցական համակարգի կայացվածության ցածր մակարդակով: ՀՀԿ համագումարի ժամանակ նման դիտարկում արեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
«2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ ծանր իրավիճակում, և այս աղետալի վիճակից դուրս գալու համար պետք է հաղթահարվեն չափազանց բարդ մարտահրավերներ»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարում իր ելույթում նշեց կուսակցության Գերագույն Մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Դեկտեմբերի 18-ի կեսօրին մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում ծավալուն և, կարելի է ասել, ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն դիտարկմանը, որ 2018 թվականին կուսակցությունից եղել է առնետավազք, սակայն ինքն այն մարդկանցից է, որը երբևէ չի դավաճանել ՀՀԿ-ին:
«Ես պետք է անկեղծ լինեմ՝ նախ ասեմ, որ նման մարդկանց հայտարարություններն ինձ համար մեկնաբանել շատ ամոթ է: Բայց ցավում եմ, որ գերիների հարազատները հիմա նոր հասկացան՝ իրենց երեխաների հաշվին իշխանությունները փորձում են մանիպուլյացիաներ անել»,- ասաց նա՝ նկատելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ իշխանությունները լուրջ աշխատանք չեն կատարում, համենայն դեպս տեսանելի չի:
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է. ՈւՂԻՂ