Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր», – նշել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային երթուղին գործելու է երկաթուղային փոխադրումների միջազգայնորեն ընդունված կանոններով՝ փոխադարձության սկզբունքով և այն երկրների սուվերենության և իրավազորության շրջանակներում, որոնցով այն անցնելու է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031