Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ աշխատելով՝ ապահովել Երևանի առաջընթացը․ Թորոսյան

Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երեւան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը

Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահումչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երեւան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։ Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երեւան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այլեւս անհնար է դա շարունակել։

Ես որպես նախկին առողջապահության նախարար, ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքային իշխանությունները դժկամությամբ են գնացել փոփոխությունների Երեւան քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում (մի քանի հիվանդանոցներ, բազմաթիվ պոլիկլինիկաներ, շտապ բժշկական օգնության ծառայություն), չնայած համակողմանի ֆինանսական եւ այլ տեսակի աջակցությանը մեր կողմից։ Մինչ օրս չեն փոխվել տասնյակ տարիներ այդ հաստատությունները վատ կառավարած բազմաթիվ տնօրեններ, բավարար չափով չի բարելավվել այդ հաստատությունների աշխատանքը։

Նույնն է պատկերը գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ եւ այլն։

Եվ ես վստահ եմ, որ նոր քաղաքապետի հետ արդյունավետ աշխատելով էական փոփոխություններ ենք արձանագրելու բոլոր ուղղություններով եւ արագ լրացնելու բաց թողնվածը»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս